Горох Каюн

Սորտը բուծվել է սիսեռի համաշխարհային հավաքածուից անհատական ընտրության եղանակով: Գարնանացան է, միջահաս: Վեգետացիայի տևողությունը 95-98 օր է: Թուփը կոմպակտ է, թավոտ, 42-55 սմ բարձրությամբ,3-5 ճյուղավորություններով: Արմատը` փնջային, թույլ ճյուղավորությամբ, արմատների վրա լավ տեսանելի են սպիտակ-դեղնավուն պալարաբակտերիաները: ՈՒնդերի ձևավորումը սկսվում է հունիսի կեսերից, հողի մակերեսից 20-25 սմ բարձրությունից:
Տերևները բարդ փետրաձև են, էլիպսաձև, սղոցանման եզրերով:
Ցողունի գույնը մինչև հասունացումը բաց կանաչ է, հիմքում թույլ մանուշակագույն, հասունացման փուլում բույսերն ընդունում են դեղին-հարդագույն երանգավորում:
Ծաղիկները սպիտակ են` մեկական կարճ, կանաչավուն կոթուններով: ՈՒնդերը միջին մեծության են, 1.8-2.5 սմ երկարությամբ, օվալաձև, ուռուցիկ, լավ արտահայտված կտուցիկով:
ՈՒնդերը հասունանալիս ընդունում են հարդագույն երանգավորում,1-2 սերմերով:
Սերմերը կնճռոտ են, լավ արտահայտված կտուցիկով, դեղնավուն: Յուրաքանչյուր բույսի վրա կազմավորվում է 47-55 ունդեր: 1000 հատիկի կշիռը` 380-430 գրամ: Չոր նյութերի պարունակությունը 81-83 % է, հում պրոտեինը` 18-22%: Սորտը կանգուն է, մեքենահավաք: Հասունանալիս ունդերը չեն բացվում, հատիկը չի թափվում: Բերքահավաքը կարելի է կատարել սովորական հացահատիկահավաք կոմբայնով:
Սորտը կայուն է սնկային և բակտերիալ հիվանդությունների նկատմամբ:
Բերքատվությունը կազմում է 25-35 ց/հա:
Մշակության ագրոտեխնիկան
Սիսեռն իր չորադիմացկունությամբ գերազանցում է հատիկաընդեղեն բոլոր մշակաբույսերին: Այն կարող է բերք ապահովել նույնիսկ 250-300 մմ տարեկան տեղումների պայմաններում, մինչդեռ բույսի համար կործանարար է գերխոնավությունը, որը նպաստում է ասկոխիտոզ հիվանդության զարգացմանը և բերքի կորստին:
Ինքնափոշոտվող բույս է, փոշոտումը տեղի է ունենում դեռևս կոկոնակալման փուլում: Սակավապահանջ է հողի նկատմամբ, լավ է աճում թեթև ավազակավային հողերում:
Շարահերկ մշակաբույս է, ցանվում է 30-35 սմ միջշարային հեռավորությամբ, երբեմն էլ ժապավենաձև. Միջժապավենայինը`40-45 սմ, իսկ ժապավենի ներսում` 20-25 սմ:
Բույսը կանաչ վիճակում պարունակում է թրթնջկաթթու, որի պատճառով էլ սիսեռի մասսան անասունների համար ուտելի չէ:
Զգայուն է ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի նկատմամբ (P2O5` 45-50, K2O` 50-60 կգ/հա) ազդող նյութի հաշվով: Ցանքի նորման ծլունակ սերմի հաշվով 0.5-0.55 միլիոն է մեկ հեկտարում` նայած սերմերի խոշորությանը:
Ցանքը պետք է կատարել վաղ ժամկետներում, հացահատիկներին զուգընթաց, ցանքի խորությունը` 5-7 սմ: Ցանքից 1-2 օր անց, մոլախոտերի դեմ պայքարի նպատակով անհրաժեշտ է դաշտը սրսկել Պրոմետրինով(3 կգ/հա) մա Գեզագարդով (3լ/հա): Պարենային և կերային մշակաբույս է: Սերմերը պարունակում են 23-31%սպիտակուցներ, հարուստ են A,B,B2 վիտամիններով:

Категория:

Отзывы

Отзывов пока нет.

Будьте первым, кто оставил отзыв на “Սիսեռ Կայուն”

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *