Чечевица Талини-6

Ստացվել է Լենինականի սելեկցիոն կայանում՝ անհատական ընտրությամբ Թալինի շրջանի Ագարչի գյուղի տեղական սորտից: Շրջանացվել է 1957 թվականին:
Սորտի հեղինակներն են Հայաստանի Հանրապետության վաստակավոր գյուղատնտես Ա. Պ. Վերնիգորը և Մ. Ե. Վերնիգորը:
Բուսաբանական և մորֆոլոգիական առանձնահատկությունները
Պատկանում է ափսեյանման, խոշորահատիկ ոսպերի խմբին (Ervum Lens, esculenta, ssp macrosperma) : Ծիլերը միջին խոշորության են, մանուշակագույն երանգավորումով, բույսերի բարձրությունը՝ 30-45 սմ, կիսապառկող թփով: Տերևները բարդ են, զույգ փետրանման, 3-6 զույգ տերևիկներով, փետրաձև տերևը վերջանում է փոքրիկ բեղիկով, տերևները ամբողջաեզր են, կիսապայտանման:
Ինքնափոշոտվող է, սակայն չի բացառվում խաչաձև փոշոտումը: Նրա փոշանոթները պատռվում են, երբ ծաղիկը դեռ կոկոն վիճակում է, ծաղկում է հունիսի կեսերին և այն տևում է 30-40 օր:
Ծաղիկները սպիտակ են, առագաստը՝ կապտավուն ջղերով, ծաղկակոթունի վրա զարգանում են 2-3 ծաղիկ: Ծաղիկները մանր են, կազմված են 5 պսակաթերթիկներից:
Պտուղը /ունդը/ ռումբաձև է, տափակ, թույլ ուռուցիկ, հասունանալիս թեթևակի փքվում են, միաբուն , մերկ դեղնականաչավուն, ունդի մեջ զարգանում են մեկ-երկու սերմ: ՈՒնդերի երկարությունը 12-14 մմ, լայնությունըª 6-8 մմ, կտուցիկը՝ միջակ զարգացած, թեթևակի ծռված, լրիվ հասունացման ժամանակ ստանում են մանուշակագույն բծավորություն:
Սերմերը տափակ ափսեյաձև են, հարթ մակերեսով, բաց կանաչ, մոխրա-կանաչ, դեղնա-սպիտակ սերմաբլթակով, 5-6 մմ տրամագծով, 1000 հատիկի մասսան 40-45 գրամ է:

Տնտեսական կարևոր հատկանիշները

Թալինի 6 ոսպի սերմերը պարունակում են միջին հաշվով 26-30% սպիտակուցներ, համեղ են, եփվում են արագ, հայկական խոհանոցում նրա մասնակցությամբ պատրաստում են տարբեր ուտեստներ:
Վաղահաս է, բարձր բերքատու, նպաստավոր պայմաններում կարող է ապահովել 18-20 ց/հա բերք: Վեգետացիոն շրջանը տևում է 85-95օր: Դիմացկուն է հատիկակերի և այլ վնասատուների նկատմամբ: Ժանգով ու ֆուզարիոզային թառամումով քիչ է վարակվում:
Հասունանալիս ունդերը թույլ են ճաքում:
Ագրոտեխնիկական առանձնահատկությունները
Երկար օրվա բույս է, ծլում է 3-40 C ջերմության պայմաններում, սակայն համերաշխ ծիլեր ստացվում են, երբ հողում ջերմաստիճանը կազմում է 7-100C:
Վաղ գարնանային թույլ սառնամանիքներից/ -6-80C/ չի տուժում:
Ծաղկման և հասունացման ժամանակ լավ է դիմանում երաշտին, չորադիմացկուն է:
Ոսպի համար լավ նախորդ են հացահատիկային մշակաբույսերը:
Զգայուն է պարարտացման նկատմամբ, հատկապես ֆոսֆորական և կալիումական (P2O5 և K2O – 60-90 կգ/հա ազդող նյութի հաշվով):
Ոսպի ցանքի նորման հաշվարկվում է ծլունակ սերմերի հաշվով, որը որոշվել է բազմամյա տարիների փորձերի արդյունքում, այն է՝ 2.5-3.0 մլն՝ մեկ հեկտարում: Մանրասերմերինը՝ կշռային նորմայով կազմում է 70-100 գրամ, իսկ խոշորահատիկ սորտերի համար՝ 120-140 կգ/հա: Ցանքը պետք է կատարել վաղ գարնանը, ցանքի խտությունը՝ 5-6 սմ:
Ցանքից հետո, մոլախոտերի դեմ պայքարի համար, դաշտը սրսկել պրոմետրին կամ գեզագարտ հերբիցիդներով /2.5-3.0 կգ/հա/: Բերքահավաքը կատարել, երբ ունդերի 50-60 %-ը հասունացել են:

Категория:

Отзывы

Отзывов пока нет.

Будьте первым, кто оставил отзыв на “Ոսպ Թալինի-6”

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *