Капуста Сасун

ՍԱՍՈՒՆ

Բարձր բերքատու և պահունակ սորտ է, շրջանացվել է ՀՀ նախալեռնային և լեռնային գոտիներում: Սասուն սորտը շրջանացվել է 2001թ., այն ստացվել է մի քանի սորտերի խաչասերումից (Խարկովսկայա զիմնայա × Ամագեր) և վեց հոլանդական ծագում ունեցող սորտերից:
Հիբրիդային բույսերից անհատական ընտրությամբ առանձնացվել են էլիտային բույսեր, որոնց բազմացումից խմբակային եղանակով առանձնացվել են ապագա սորտերի սերմակալները:

Տնտեսական արժեքավոր հատկանիշները

Սասուն սորտը բարձր բերքատու է` մինչև 70-80 տ/հա, գերազանցելով Խարկովսկայա ձմեռային սորտին 22-31 %-ով:
Այն համարվում է Շիրակի մարզում ամենաբերքատու և պահունակ սորտը, որն օժտված է համային և տեխնոլոգիական լավագույն հատկանիշներով:
Հարմարված է հողակլիմայական պայմաններին, դիմացկուն է վնասատուների և հիվանդությունների նկատմամբ:
Սասուն սորտը պահունակ է: Այն կարելի է պահել 6-7 ամիս: Նախատեսված է ձմեռային-գարնանային շրջանում թարմ օգտագործելու համար:

Բուսաբանական հատկանիշները

Սորտը պատկանում է Brassica oleraceae L եվրոպական տեսակին:
Վարդակը միջակ մեծության է` 52 սմ, կարճ կոթունավոր,միջին հաշվով 17 հակադիր ձվանման տերևներով: Տերևի գույնը` մոխրագույն կանաչ, հարթ եզրերով: Արտաքին կաղամբակոթը 8-12 սմ, կաղամբագլուխը` կանաչ, բաց կանաչ, 15-17 սմ բարձրությամբ, կլոր տափակավուն, խիտ, ամուր, կտրվածքում սպիտակ, սպիտակ դեղնավուն:

Ագրոտեխնիկական առանձնահատկությունները

Սասուն սորտը մշակվում է ինչպես սածիլային, այնպես էլ անսածիլ եղանակներով:
Լավագույն բերք ստացվում է բարձր ագրոֆոնի պայմաններում: Սնման մակերեսը 70×60 սմ : Ցանքի ժամկետը` 1-5 մայիսի, տնկումը` 10-20 հունիսի: Աշխատանքները պետք է կատարել ժամանակին` քաղհանը, փխրեցումը, պայքարը վնասատուների դեմ:
1 հեկտարին անհրաժեշտ է 12-14 հազար սածիլ:
Դաշտ դուրս գալու առաջին իսկ հնարավորության դեպքում, կաղամբին հատկացված դաշտը պարարտացվում է ազոտական պարարտանյութով և փխրեցվում է 8-10 սմ խորությամբ:
Կաղամբի յուրաքանչյուր 100 ց. բերք ստանալու համար, հող պետք է մտցնել 25 կգ ազոտական, 10 կգ ֆոսֆորական և 33 կգ կալիումական պարարտանյութեր` ազդող նյութի հաշվով:
Վեգետացիայի ընթացքում ոռոգումը պետք է կազմակերպել այն հաշվով, որ հողում խոնավությունը պահպանվի դաշտային սահմանային խոնավության 70-75 %-ի չափով:

Категория:

Отзывы

Отзывов пока нет.

Будьте первым, кто оставил отзыв на “Կաղամբ Սասուն”

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *