Ячмень Нутанс -115

Գարու համախառն արտադրության ավելացման գործում կարևոր դեր ունի նոր, բարձրարժեք սորտերի ստացումը և դրանց ներդրումը արտադրության մեջ:
Գյումրու սելեկցիոն կայանում առաջին սելեկցիոն սորտը՝ Նուտանս 115-ը ստացվել է 1964 թվականին՝ Աշտարակի տեղական տեղախմբի գարիներից: Որպես սելեկցիոն սորտ շրջանացվել է 1965թ-ին՝ փոխարինելով տեղական Նուտանսին, որին գերազանցել է իր բերքատվությամբ՝ 4-5 ց/հա-ով:

Տնտեսական կարևոր առանձնահատկությունները

Սորտափորձարկման տվյալներով, փորձարկման տարիներին բերքատվությունը կազմել է 23-29 ց/հա, իսկ այժմ, ագրոտեխնիկայի կատարելագործման շնորհիվ, ապահովում է 45-50 ց/հա, իսկ առավելագույնը՝ 68 ց/հա, այն հատիկի բերքատվությամբ գերազանցում է փորձարկման մեջ գտնվող հավաքածուի շատ սորտերի և սելեկցիոն ցանքերում այն մշակվում է որպես ստուգիչ:
Նուտանս 115-ը առավել արդյունավետ է օգտագործում վաղ գարնանային աճման նպաստավոր պայմանները, պլաստիկ է, լավ է հարմարվում գարնանամուտի եղանակային պայմաններին:
Չորադիմացկուն է, գերխոնավ պայմաններում և խիտ ցանքերում պառկում է և զիջում է կարճացողուն, կանգուն արտասահմանյան սորտերին:
Խմբակային դիմացկունությունը քարամրիկի և փոշեմրիկի նկատմամբ 7-8 բալ է, ալրացողի՝ 6-7 բալ, գծային հելմինտոսպորոզ՝ 8-9, գաճաճ և տերևային ժանգերի՝ 8-9 բալ:
Միջահաս է, վեգետացիոն շրջանի տևողությունը 92-98 օր է (կախված ամառվա եղանակային պայմաններից):
Հատիկները խոշոր են, 1000 հատիկի մասսան 48-52 գրամ է, բնաքաշը՝ 700-730 գ/լ:
2.2-2.4 մմ ֆրակցիայի հատիկները կազմում են ընդհանուր զանգվածի 92-94 %-ը:
Հատիկները ուռուցիկ օվալանման են, թաղանթավորումը միջին է (10-12%):
Բուսաբանական առանձնահատկությունները պատկանում են nutans այլատեսակին:
Հասկերի երկարությունը քիստերով՝ 17-18 սմ է, առանց քիստերի՝ 8-10 սմ, հասկում հասկիկների քանակը՝ 10-14 հատ է, հատիկներինը՝ 22-28: Հասկը ծղոտա-դեղնավուն, դարմանագույն, դեպի ծայրամաս նեղանում է, միջին երկարության, գրեթե խիտ (առանցքի 4 սմ-ի վրա հաշվվում են 12-14 հասկիկային ելուստներ): Քիստերը երկարությամբ 1.5 անգամ գերազանցում են հասկին: Քիստերը փափուկ են, բարակ, թույլ սղոցաձև, հասունացման ժամանակ չեն թափվում:
Հատիկներում սպիտակուցների տոկոսը չի գերազանցում 12.0-13.0 %-ից, հետևաբար այն լիարժեք չի ապահովում գարեջրի արտադրության պահանջները:

Մշակության ագրոտեխնիկան

Սորտի գենետիկական պոտենցիալը թույլ է տալիս լավագույն ագրոֆոնի պայմաններում ապահովել 65-70 ց/հա հատիկի բերք:
Դաշտի ընտրությունն ու նախապատրաստումը հարկավոր է սկսել աշնանը: Նշված քանակի բերք ապահովելու համար, անհրաժեշտ է աշնանը հողը պարարտացնել ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերով, համապատասխանաբար P2O5 -100-120, K2O -140-150կգ/հա, իսկ գարնանը նախացանքային կուլտիվացիայի ժամանակ՝ N -50-60 կգ/հա ազդող նյութի հաշվով: Ցանքի նորման սահմանվում է 4.5-5.0 միլիոն ծլունակ սերմի հաշվով, իսկ կշռային հարաբերությամբ, կախված սերմերի խոշորությունից՝ 200-230 կգ/հա:
Ցանքը պետք է կատարել ախտահանված սերմերով:
Ցանքի խորությունը 5-7 սմ, ցանքից անմիջապես հետո դաշտը գլանել:
Ոռոգելի դաշտերում , գլանումից հետո անցկացնել ոռոգիչ ակոսները:
Թփակալման ժամանակ կազմակերպել քիմիական պայքար մոլախոտերի դեմ ( 2.4 Դ-1.4 կգ) կամ ֆենագոն (0.6-0.8 լ/հա):
Բերքահավաքը պետք է կատարել , երբ բույսերի ներքևի միջհանգույցները չորացել են:

Описание

Отзывы

Отзывов пока нет.

Будьте первым, кто оставил отзыв на “Գարնանացան Գարի Նուտանս-115”

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *