Пшеница Безостая 1

 

Ստացվել է Կրասնոդարի գյուղատնտեսական գիտահետազոտական ինստիտուտում` աստիճանական բարդ տրամախաչումների արդյունքում` Բեզոստայա 4 հիբրիդային սորտից (Լյուտեսցենս 17 ×Սկորոսպելկա 2):
Բեզոստայա 4-ի ստացմանը մասնակցել են Անգլիայի, Իռլանդիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Իսպանիայի, ՈՒրուգվայի, ԱՄՆ-ի, Արգենտինայի, Միջերկրական ծովի ավազանի և Սովետական Միության ցորենները:
Սորտը շրջանացված է ՀՀ համարյա բոլոր մարզերում:
Ձմեռադիմացկուն, բարձր բերքատու սորտ է:

Տնտեսական արժեքավոր հատկանիշները

  • Բեզոստայա 1 սորտը հեղաշրջում մտցրեց մինչև այդ եղած սորտերի մեջ, որոնք տալիս էին 9-15 ց/հա բերք: Նրա միջին բերքատվությունը ՀՀ մարզերում եղել է 40 ց/հա և ավելի:
  • Բեզոստայա 1 սորտը ձմեռադիմացկուն, չպառկող, չթափվող, հիվանդությունների նկատմամբ դիմացկուն, բերքատու սորտ է:
  • Սորտն ունի հացաթխման բարձր որակ` հատիկներում սպիտակուցների պարունակությունը 12-13 % է, սոսնձանյութը` 28-32 %:
  • Պատկանում է ուժեղ ցորենների դասին: Հատիկը խոշոր է, 1000 հատիկի կշիռը` 38-50 գրամ:

Բուսաբանական հատկանիշներ

Սորտը պատկանում է Լյուտեսցենս այլատեսակին (Triticum aestivum var. Lutescens).
Բեզոստայա 1 սորտի հասկը սպիտակ է, անքիստ, վերին մասում ունի քիստանման սրվածք: Թեփուկները մերկ են, հատիկները` կարմիր, հասկը պրիզմայաձև է, միջին երկարությամբ և խտությամբ:
Հասկիկային թեփուկը օվալաձև է, լայն, թույլ արտահայտված ջղերով:
Ողնուցը ուժեղ արտահայտված, ատամիկը` շատ կարճ, ուսը` ուղիղ, լայն: Ծաղկային թեփուկները ամուր գրկում են հատիկը:
Հատիկը օվալաձև է, ապակենման, հասունանալիս չեն թափվում: Ցողունը կարճ է /90-110 սմ/, բավական ամուր, կոպիտ, որի շնորհիվ դիմացկուն է պառկելու նկատմամբ: Տերևները լայն են, մերկ:
Թույլ վարակվում է դեղին ժանգով և փոշեմրիկով: Վաղահաս է, զգայուն` պարարտանյութերի նկատմամբ:
Բեզոստայա 1-ն ինտենսիվ տիպի սորտ է` պոտենցիալ բերքատվությունը` 40-70ց/հա:

Ագրոտեխնիկական առանձնահատկությունները

Սորտը ինտենսիվ տիպի է և շատ զգայուն NPK-ի նկատմամբ: Պարարտացման չափաքանակի ավելացման հետ ուղիղ համեմատական կարգով ավելանում է բերքատվությունը:
Մշակության աշխատանքները սկսվում են աշնան վարից: Նախորդը պետք է լինի երկամյա և միամյա խոտեր, շարահերկ մշակաբույսեր: Ցանքի նորման 280-300 կգ/հա է (7 մլն. ծլունակ հատիկ): Ցանքից առաջ սերմերը ախտահանել: Ցանքի լավագույն ժամկետը Շիրակի մարզում համարվում է 20.09-20.10 ժամանակահատվածը, այն հաշվով, որ մինչև կայուն ցրտերն սկսվելը բույսերը լինեն լավ թփակալված վիճակում:
Վաղ գարնանը ցանքերը սնուցել ազոտական պարարտանյութով` 300 կգ/հա հաշվով, ոռոգումը կազմակերպել հատիկալիցի ընթացքում:

Категория: Метка:

Отзывы

Отзывов пока нет.

Будьте первым, кто оставил отзыв на “Աշնանացան Ցորեն Բեզոստայա 1”

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *