Пшеница Макар
Բուծվել է Գյումրիի սելեկցիոն կայանում, ոչ լրիվ զուգահեռ բեկկրոս (հետադարձ) տրամախաչման ճանապարհով` Լենինականի 5×1673/3-49 (H+BC1+BC2):
Այդ համադրություններից ստացված ցածրացողուն, կիսակառլիկ ձևերը F2 F3 տնկարաններում ընտրվել են և դրվել բազմացման:
Բուսաբանական հատկանիշները
Սորտն ունի միջանկյալ թփակալում, ցողունը` սնամեջ, ամուր, 70-80 սմ երկարությամբ, տերևները կանաչ գույնի` առանց մազմզուկների, հասկը պրիզմայաձև` 8-10 սմ երկարությամբ, սպիտակ, բավական կոմպակտ: Հասկիկային թեփուկները օվալաձև են, մերկ, 6-8 մմ երկարությամբ: Ողնուցը արտահայտված, հասկիկային ատամները (ելուստը) կարճ, բութ, բավական ամուր, հասկիկային թեփուկի ուսը ուղիղ, թույլ ջղավորությամբ:
Հատիկը միջինից խոշոր, օվալանման, կարմիր գույնի, հատիկի գլխիկը մազմզոտ, ակոսիկը խորը չէ:
Տնտեսական արժեքավոր հատկանիշները
- Տեղական աշնանացան ցորեններից ամենաբերքատու վաղահաս սորտն է:
- Սորտի միջին բերքատվությունը 45-60 ց/հա, պոտենցիալ բերքատվությունը` 45-70 ց/հա:
- Ստուգիչի համեմատությամբ կարճացողուն է, ունի շատ ամուր ցողուն, չպառկող է նույնիսկ ուժեղ պարարտացման չափաքանակների պարագայում, հասունանալիս չի թափվում:
- 1000 հատիկի կշիռը 42-48 գրամ, ապակենմանությունը` 89-91%, բնաքաշը` 790-815 գ/լ, սպիտակուցների պարունակությունը 11-13 % է, սոսնձանյութը` 29-33%:
- Հացաթխման հատկությունները բարձր եմ:
- Մշակության աշխատանքներն են` ցրտավար, կուլտիվացիա, գլանում
- Նախորդը ցանկալի է լինի խոտադաշտ կամ շարահերկ մշակաբույսեր:
- Ցանքի նորման 280-310 կգ/հա է` կախված 1000 հատիկի կշռից: Ցանքը կատարվում է 5-7 միլիոն ծլունակ հատիկների հաշվարկով:
- Հնարավորության դեպքում աշնանը կատարել սնուցում կալիումական և ֆոսֆորական պարարտանյութերով: Մոլախոտերի դեմ պայքարի աշխատանքները կազմակերպել վաղ գարնանը` մինչև խողովակակալման փուլի սկիզբը:
- Ցանքից առաջ սերմերն ախտահանել ֆունգիցիդներով` սնկային հիվանդություններից և արմատային փտումից պաշտպանված լինելու նպատակով:
- Անկախ բոլոր տիպի ագրոտեխնիկական միջոցառումներից, վաղ գարնանը պետք է սնուցել ազոտական սելիտրայով` 300-350 կգ/հա-ի հաշվով և 1 ոռոգում` հատիկալիցքի ժամանակ:
2009թվականի բազմացման տնկարանից անջրդի պայմաններում ստացվել է 56 ց/հա բերք:
Ագրոտեխնիկական առանձնահատկությունները
Отзывы
Отзывов пока нет.