Ячмень Гоар
Բուծվել է Գյումրիի սելեկցիոն կայանում, տեղական Գրեկում-148 և Ֆենովավա սորտագծերի միջսորտային տրամախաչումից (Գրեկում148×Ֆենովավա) ստացված հիբրիդները անհատական ընտրությամբ բազմացնելով:
Հեռանկարային, բերքատու, համակողմանի սորտ է, արտադրական փորձարկումներում ստուգիչ Շիրակի 1-ից 5-10 ց/հա ավելի հատիկի բերք է ապահովում:
Տնտեսական արժեքավոր հատկանիշները
- Տեղական գարնանացան ցորեններից ամենաբերքատու , վաղահաս, հեռանկարային սորտն է:
- Սորտի միջին բերքատվությունը 35-45 ց/հա, իսկ պոտենցիալ բերքատվությունը` 50-60 ց/հա:
- Ստուգիչի համեմատությամբ կարճացողուն է, ունի շատ ամուր ցողուն, չպառկող է նույնիսկ ուժեղ պարարտացման չափաքանակների պարագայում, հասունանալիս չի թափվում:
- Թփակալումը 2.0-3.2 է, դիմացկուն է սնկային հիվանդությունների նկատմամբ /4.5-5 բալ/:
- Հատիկը խոշոր է, ապակենմանությունը` 90-95%,1000 հատիկի մասսան 45-50 գրամ է:
- Սպիտակուցները հատիկներում 12.49-14.00% 1, սոսնձանյութը` 30-36 % Է:Հանդիսանում է ուժեղ ցորեն:
- Սորտը, բացի հացաթխման լավագույն հատկություններից, շատ լավ ձավարացու է:
Բուսաբանական հատկանիշները
Այլատեսակը` Գրեկում(Triticum aestivum var graecum):
Հասկերը իլիկանման, սպիտակ քիստավոր` 9-11 սմ երկարությամբ, 18-20 հասկիկներով: Հատիկը սպիտակ ձվանման է, խոշոր, ակոսիկը խորը չէ:
Ցողունը ամուր, սնամեջ, 70-80 սմ երկարությամբ, տերևները լայն, կանաչ գույնի:
Հասկիկային թեփուկը նշտարաձև /10-12 մմ/, թույլ ճղավորությամբ, ատամիկը կտցանման, ուսը` նեղ /1 մմ/: Ողնուցը լավ արտահայտված:
Քիստերը սպիտակ, միջին կոպտության` 5.5-7.5 սմ երկարությամբ:
Հասունանալիս հատիկը չի թափվում և վաղահաս սորտ է:
Ագրոտեխնիկական առանձնահատկությունները
Սորտը պահանջկոտ է հողի նկատմամաբ, չնայած ցածր պարարտացման ֆոնի դեպքում էլ ապահովում է բավարար քանակությամբ հատիկի բերք:
Մշակության աշխատանքներն են` ցրտավար, կուլտիվացիա, գլանում:
Նախորդը ցանկալի է լինի խոտադաշտ կամ շարահերկ մշակաբույսեր:
Ցանքի նորման 300 կգ/հա է:
Ցանքը կազմակերպելիս անհրաժեշտ է պահպանել ցանքի ժամկետները, հետագայում բերքի կորստից խուսափելու համար :
Մոլախոտերի դեմ կատարել սրսկում ամինային աղով:
Սերմերը ախտահանել ֆունգիցիդներով:
Թփակալման ֆազայում սնուցել ազոտական պարարտանյութով` 300կգ/հա-ի հաշվով և 1 ոռոգում` հատիկալիցքի ժամանակ:
2007 թ. բազմացման տնկարանից անջրդի պայմաններում ստացվել է 44 ց/հա բերք:
Отзывы
Отзывов пока нет.