Чечевица Армянская-88

Սորտը ստացվել է Լենինականի սելեկցիոն կայանում՝ անհատական ընտրության եղանակով:

Հայկական 88-ը շրջանացվել է 1987 թվականին: Այն պատկանում է մանրահատիկ ոսպերի խմբին (Ervum Lens, ssp.microspera):
Գարնանացան է, վաղահաս, վեգետացիայի տևողությունը 82-92օր: Բույսերի բարձրությունը 25-35 սմ է՝ կիսականգուն թփով Տերևները բարդ են, զույգ փետրանման, 2-3 զույգ տերևիկներով: Բեղիկը թույլ է զարգացած, տերևները՝ ձվաձև: Ծաղիկը սպիտակ է, երբեմն երկնագույն, մեկ կոթունի վրա՝ 1-2 հատ: Սերմերը դեղնադարչնագույնից սև մոխրագույն են՝ պատված գորշ գույնի բծերով, կլորավուն:
1000 հատիկի կշիռը 23-28 գրամ:
Սպիտակուցների պարունակությունը հատիկներում կազմում է 28-30%:
Ինքնափոշոտվող է, սակայն չի բացառվում նաև խաչաձև փոշոտումը: Պտուղը (ունդը) ռումբաձև է , թույլ ուռուցիկ, ունդի մեջ զարգանում է մեկից երկու սերմ: ՈՒնդերի երկարությունը 6-10 մմ, լայնությունը՝ 3.5-6 մմ: Լրիվ հասունացման ժամանակ ստանում է գորշագույն բծավորություն:
Նպաստավոր պայմաններում կարող է ապահովել 12-18 ց/հա բերք:
Ագրոտեխնիկական առանձնահատկությունները
Երկար օրվա բույս է, ծլում է 3-40C ջերմության պայմաններում, սակայն համերաշխ ծիլեր ստացվում են, երբ հողում ջերմաստիճանը կազմում է 7-100C : Վաղ գարնանային թույլ սառնամանիքներից /-6-80C/ չի տուժում:
Ծաղկման և հասունացման ժամանակ լավ է դիմանում երաշտին, չորադիմացկուն է:
Ոսպի համար լավ նախորդ են հացահատիկային մշակաբույսերը:
Զգայուն է պարարտացման նկատմամբ,հատկապես ֆոսֆորական և կալիումական (P2O5 ևK2O-60-90կգ/հա ազդող նյութի հաշվով ):
Ոսպի ցանքի նորման հաշվարկվում է ծլունակ սերմերի հաշվով, որը որոշվել է բազմամյա տարիների փորձերի արդյունքով, այն է՝ 2.5-3.0 մլն՝ մեկ հեկտարում:

Մանրասերմերինը՝ կշռային նորմայով կազմում է 70-100 գրամ, իսկ խոշորահատիկ սորտերի համար՝ 120-140 կգ/հա: Ցանքը պետք է կատարել վաղ գարնանը, ցանքի խտությունը՝ 5-6 սմ:
Ցանքից հետո մոլախոտերի դեմ պայքարի համար, դաշտը սրսկել պրոմետրին կամ գեզագարդ հերբիցիդներով:
Բերքահավաքը կատարել, երբ ունդերի 50-60 %-ը հասունացել են:

Категория:

Отзывы

Отзывов пока нет.

Будьте первым, кто оставил отзыв на “Ոսպ Հայկակական-88”

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *