
<<Գյումրիի սելեկցիոն կայան>> գիտաարտադրական ՓԲԸ-ում վերականգնվեց և նոր հիմքերի վրա դրվեց շաքարի ճակնդեղի երբեմնի սերմարտադրությունը։
2021 թվականին հիմնված շաքարի ճակնդեղի սերմարտադրության ծրագիրը տվեց իր ցանկալի արդյունքները և Ընկերությունում այս տարի արդեն շաքարի ճակնդեղի փորձարարական տեղամասերից ստացվել են սերմեր։ Ամենայն հավանականությամբ 2023 թվականին շաքարի ճակնդեղի սերմարտադրության ծավալները էականորեն կավելանան։

Այսօր <<Գյումրիի սելեկցիոն կայան>> ՓԲԸ-ում կայացավ հանդիպում ՀՀ-ում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության(FAO) թիմի ղեկավար, գյուղատնտեսության հարցերով ազգային փորձագետ Վ․ Ամիրխանյանի , Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի բույսերի պաշտպանության պատասխանատու Վ․ Ֆակավայի և Ընկերության ներկայացուցիչների միջև։
Հանդիպման ընթացքում քննարկվեց՝ Ընկերության գործունեության կարևորությունը ՀՀ պարենային անվտանգության ապահովման հարցում, Ընկերության և ՄԱԿ-ի պարենի համաշխարհային կազմակերպության հետ համագործակցության ընթացքը և հեռանկարները, ինչպես նաև կլիմայի փոփոխության ազդեցությունը և հետևանքները գյուղատնտեսության վրա և դրանց կանխարգելման ու հակազդման մեխանիզմները։
Հանդիպման ավարտին կատարվեց շրջայց Ընկերության տարածքում։

Հանդիպում Շվեյցարացի գործընկեր կազմակերպության ներկայացուցիչների հետ
Վերջերս Strategic Development Agency NGO-ի շվեյցարացի մեր գործընկերները այցելեցին Գյումրիի Սելեկցիոն Կայան՝ կարտոֆիլի փորձարարական դաշտերը տեսնելու և համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով։
Հուսով ենք, որ փորձի փոխանակման այս հնարավորությունը իր տեսանելի արդյունքները կտա մոտ ապագայում։

Գործնական ուսուցումը «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ում
ՀԱԱՀ «Շիրակի Ակադեմիկոս Մ.Թումանյանի անվան գյուղատնտեսական քոլեջ» մ/ճ-ի ուսանողների գործնական ուսուցումը «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ում

Գարնանացան-աշնանացանի աշխատանքների կազմակերպում
Գարնանացան-աշնանացանի աշխատանքների կազմակերպման համար Կառավարությունն աջակցություն է տրամադրում: Այս տարի հացահատիկայինից մինչև հատիկաընդեղային, կերային մշակաբույսեր աճեցնողներին գյուղաշխատանքների ծախսի ու հավաստագրված սերմացուի գնի 50 տոկոս փոխհատուցում է նախատեսված:
Տեսանյութ

ԵՄ-ԿԳՆՀ Սերմնաբուծության աջակցության ծրագրի երրորդ փուլ
ԵՄ-ԿԳՆՀ Սերմնաբուծության աջակցության ծրագրի շրջանակներում «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲ Ընկերությունը երրորդ փուլում ստացավ գոմաղբացրիչ և պարարտանյութացրիչ գյուղատնտեսական գործիքները։

ԵՄ-ԿԳՆՀ Սերմնաբուծության աջակցության ծրագրի երկրորդ փուլ
ԵՄ-ԿԳՆՀ Սերմնաբուծության աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվող գյուղատնտեսական գործիքներից «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲ Ընկերությունը երկրորդ փուլում ստացավ գութան։