
<<Գյումրիի սելեկցիոն կայան>> գիտաարտադրական ՓԲԸ-ում վերականգնվեց և նոր հիմքերի վրա դրվեց շաքարի ճակնդեղի երբեմնի սերմարտադրությունը։
2021 թվականին հիմնված շաքարի ճակնդեղի սերմարտադրության ծրագիրը տվեց իր ցանկալի արդյունքները և Ընկերությունում այս տարի արդեն շաքարի ճակնդեղի փորձարարական տեղամասերից ստացվել են սերմեր։ Ամենայն հավանականությամբ 2023 թվականին շաքարի ճակնդեղի սերմարտադրության ծավալները էականորեն կավելանան։

Այսօր <<Գյումրիի սելեկցիոն կայան>> ՓԲԸ-ում կայացավ հանդիպում ՀՀ-ում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության(FAO) թիմի ղեկավար, գյուղատնտեսության հարցերով ազգային փորձագետ Վ․ Ամիրխանյանի , Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի բույսերի պաշտպանության պատասխանատու Վ․ Ֆակավայի և Ընկերության ներկայացուցիչների միջև։
Հանդիպման ընթացքում քննարկվեց՝ Ընկերության գործունեության կարևորությունը ՀՀ պարենային անվտանգության ապահովման հարցում, Ընկերության և ՄԱԿ-ի պարենի համաշխարհային կազմակերպության հետ համագործակցության ընթացքը և հեռանկարները, ինչպես նաև կլիմայի փոփոխության ազդեցությունը և հետևանքները գյուղատնտեսության վրա և դրանց կանխարգելման ու հակազդման մեխանիզմները։
Հանդիպման ավարտին կատարվեց շրջայց Ընկերության տարածքում։

Նոր Սորտ
ՆՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ՍՈՐՏ
2021 թվականից, «Գյումրիի սելեկցիոն կայան» գիտա-արտադրական ՓԲԸ-ում արտադրության մեջ կդրվի աշնանացան նոր՝ տեղական, սելեկցիոն սպիտակահատ, փափուկ ցորենի «Ռիմա» սորտը, որն արտոնագրվել և ստացել է օգտագործման թույլտվություն՝ համապատասխան կառույցի կողմից։ Սորտի համառոտ բնութագիրն է՝ սպիտակահատ, քիստավոր, հիվանդությունների նկատմամբ իմուն,...

ԻՆՏԵՆՍԻՎ ԱՅԳԻ
Այս օրը՝ 2020 թվականի մարտի 30-ը, <<Գյումրիի սելեկցիոն կայան>> ՓԲԸ-ի համար նշանավորվեց ինտենսիվ այգու հիմնադրմամբ։ Այգու հիմնադրումն իրականացվեց <<ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության>> ծրագրի շրջանակներում և տնկվեցին խնձորի և սալորի ծառեր՝ 1 հա ընդհանուր...